Սերբական անուն
Սերբական անուն, անուն է, որը տրվում է սերբ ժողովրդի ներկայացուցչին ծննդյան օրվանից և օգտագործվում է ամբողջ կյանքի ընթացքում։ Սերբական մշակույթում համարվում է, որ անվան իմաստը ազդում է դրա տիրոջ բնավորության վրա։ Սերբերը կարող են տարբեր ծագում ունեցող անուններ կրել, այդ թվում՝ սլավոնական (Բրանիմիր, Վլադիսլավա, Վեսնա, Վուկ), հունական (Դորոտեա, Ջորջե, Դամիան), հրեական (Յովան, Լազար, Տամարա,) և նույնիսկ արաբական ու թուրքական (Ամիր, Սելմա, Էմինա և այլն)։ Հունական անունները բնորոշ են քրիստոյա սերբերի, թուրքականները` մուսուլման սերբերի համար։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբերին տրված առաջին անունները սլավոնական /ժողովրդական/ ծագում ունեին։ Դրանք կենդանիների, բույսերի, բնության երևույթների ու մարդկանց անձնական հատկանիշների անվանումներ էին։ Սերբական մշակույթում համարվում էր, և շարունակվում է համարվել, որ անունից են կախված մարդու ճակատագիրն ու բնավորության էական գծերը։ Քրիստոնեության ընդունումից հետո սերբերի շրջանում զգալի տարածում ստացան հունական ու հրեական ծագոււմ ունեցող քրիստոնեական անունները։ Այսպես. Դեչանի քաղաքի 1330 թվականի տարեգրության մեջ հիշատակված տեղացի բնակիչների շուրջ 90 տոկոսը ժողովրդական՝ սլավոնական անուններ են կրում։ 15-րդ դարում այդ ժողովրդական անունների չափաբաժինը ընդհանուրի մեջ կազմում էր 72.6 %, նույնիսկ թուրքական տիրապետության ժամանակահատվածում։ Ժամանակի ընթացքում ի հայտ եկան բարդ անուններ, որ կազմված էին երկու արմատից (Տոմիսլավ, Պետրոսլավա, Պավլիմիր և այլն)։ 1900-1990 թթ. Բելգրադի բնակչության մեջ հանդիպել են անվանումներ, որոնք ավարտվում էին «միլ», «ռադ», «դրագ», «ժիվ», «միր», «բոր», «սլավ» արմատներով։ 1990-ից սկսած քրիստոնեական անունների չափաբածինը վերստին ավելանում է։ Բելգրադում 2003-2005 թթ ծնված յուրաքանչյուր տասը երեխայից միայն մեկն էր կրում սլավոնական ծագման անուն։
Սերբական անունների դասակարգումը ըստ ծագման
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ծագման՝ սերբական անունները կամ սլավոնական են, կամ օտարազգի՝ հունական, հրեական, արաբական և այլն։ Վերջիններս դարեր շարունակ գործածվելով՝ սովորական են դարձել սերբերի համար։
Սլավոնական անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սլավոնական անունները սերբերի սլավոնական ժառանգության անքակտելի մասն են կազմում։ Ստորև բերվում են այդ անուններում առավել հաճախ հանդիպող վերջածանցները և արմատները.
-ան/-անա (Բոյան, Դեյան, Դրագան, Վոյկան, Վլադանա, Զվեզդանա, Զորան, Զորանա...)
-բոր/-բորկա (Վելիբոր, Դալիբորկա, Ռատիբոր...)
-վան (Բրատովան, Միլովան, Ռադովան, Նեգովան...)
-վոյ/-վոյե (Բորիվոյե, Դոբրիվոյե, Կրեսիվոյե, Լյուբիվոյե, Միլիվոյե, Ռադիվոյ...)
-են (Օգնեն, Միշլեն, Լյուբլեն...)
-իցա (Դրագիցա, Վուկիցա, Վույիցա...)
-ե (Ռադոե, Բլագոե...)
-լո (Յարիլո, Վեդրիլո...)
-նա (Դիվնա, Վիդնա, Ստոյնա...)
-ոշ (Միլոշ, Ռադոշ, Դրագոշ...)
-տա (Միլետա, Բլագոտա, Վլադետա...)
-ուտ (Բորուտ, Դոբրուտ...)
-խնա (Բուդիխնա, Դոբրիխնա...)
-շա (Ուգլեշա, Վրանեշա...)
-դրագ (Միոդրագ, Պրեդրագ...)
-կո/-կա (Ստանկո, Ժարկո, Դարկո, Բորկա, Բրանկա, Դանկա, Դեսանկա...)
-լյուբ (Բոգոլյուբ, Բրատոլյուբ, Դրագոլյուբ, Միրոլյուբ, Սվետոլյուբ...)
-միր (Բրանիմիր, Բուդիմիր, Տիխոմիր, Դեսիմիր, Լյուբոմիր, Չեդոմիր...)
-ռադ (Դրագոռադ, Վուկոռադ, Ժիվոռադ, Միլոռադ, Սվետոռադ...)
-սլավ/-սլավա (Բրանիսլավա, Վատրոսլավ, Դրագոսլավա, Միրոսլավ, Ռադոսլավ...)...
Հունական անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերբիայում հունական անունները տարածում գտան սերբերի մկրտվելուց և ուղղափառ քրիստոնեություն ընդունելուց հետո։ Դրանում մեծ էր Բյուզանդիայի և լուսավորիչներ Կիրիլի ու Մեֆոդիի դերը։ Հունական ծագում ունեցող սերբական անուններին հատուկ են հետևյալ վերջածանցները.
-իե/-ա (Ալեքսիե, Արսենիե, Դիմիտրիե, Վասիլիա, Անաստասիա...)
-եյ/-ա (Անդրեյ, Դորոթեա, Դոսիտեյ, Տադեյ, Տիմոթեյ...)
-իմ/-ա (Եվրոսիմա, Երոնիմ, Լեոնիդա...):
Հրեական անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոնեության ընդունումից հետո սերբերի շրջանում հունականի հետ մեկտեղ տարածում ստացան հրեական անուններ, որոնց զգալի մասը հիշատակվում է Հին և Նոր կտակարաններում։ Ամենից հաճախ հանդիպող այս կարգի անուններից են հետևյալները. Ավրամ, Ադամ, Գավրիլո, Դավիդ, Դանիելա, Իլյա, Իսակ, Եվրեմ, Երեմիա, Ելիսավետա, Յովանա, Լազար, Մարիա, Միխայլո, Նաում, Սավա, Սառա, Տամարա, Մանասիա և այլն։
Արաբական անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբական անունները սերբերի շրջանում սկսեցին գործածվել այն բանից հետո, երբ Սերբիան օսմանյան կայսրության մաս դարձավ։ Ընդ որում՝ այդ անունները տրվում էին ոչ միայն մուսուլման, այլ նաև քրիստոնյա սերբերին։ Ամենից հաճախ այդպես էին վարվում խառն ամուսնությամբ ստեղծված ընտանիքներում։ Սերբերի շրջանում առավել տարածված արաբական անուններից են հետևյալները. Աիշա, Ամիլա, Ազրա, Էմիր, Յասմինա, Լամիա, Լեյլա, Միրզա, Սաֆետ, Սելմա, Ֆաթիմա, Ֆահրետա, Խանա, Շաբան և այլն։
Նոր անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]195օ-ական թվականներին սերբերի շրջանում ի հայտ եկան նորաբանությունների հիման վրա ստեղծված կան նշանավոր մարդկանց՝ քաղաքական գործիչների, արվեստի աստղերի պատվին տրված անուններ, ինչպես, օրինակ՝ Էլվիս, Լենին, Ստալին, Ինդիրա, Ժակլինա, Կասանդրա, Վալենտինա, Սիլվանա, Դայանա, Մաշինկա, Տրակտորկա, Պետոլետկա և այլն։
Անվան իմաստն ու նշանակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործածվող անունների մեջ հստակ արտացոլվում է, թե տվյալ ժողովուրդն ինչ պատկերացումնր ունի շրջապատող աշխարհի մասին, ինչին է հավատում, ինչ ակնկալիքներ ունի, ինչպես է արձագանքում փորձություններին։ Սերբերը հետևում են լատինական հայտնի սկզբունքին՝ «Nomen est omen» («Անունը ինչ-որ բանի նշան է»), որից ելնելով էլ՝ հավատում են, որ մարդու կյանքում շատ բան կախված է նրա անունից։ Ծնողները նորածին երեխային այս կամ այն անունը դրել են՝ ելնելով այն բանից, թե ամենից առավել ինչ են ցանկանում նրան։ Այսպես. «գայլ» պահապան ոգու անունով Վուկ, Վուկաշին, Վուկան են անվանակոչել, որ երեխան լինի դիմացկուն, համարձակ, հավատարիմ, Գվոզդեն, Զդրավկո, Նևենա՝ որ առողջ մեծանա, Լեպա, Դիվնա, Վիտոմիր՝ որ գեղեցիկ մնա, Բլագոյե, Դոբրի, Դոբրոչին, Դոբրաչա՝ որ բարի սիրտ ունենա, Գորչին՝ որ պատրաստ լինի կռվելու կյանքի դառնության ու դժվարությունների դեմ...
Ստորև բերվում են սերբական մի քանի անունների իմաստի ու նշանակության նմուշօրինակներ.
Զլոմանիցա-չարը շրջանցող
Զավիդա-ոչ ոքի չնախանձող
Ստրախինյա-վախը հեռու քշող
Օտմիչ-հիվանդության չտրվող
Ժիվան, Ժիվկա- այս անունները տրվել են երկար տարիներ երեխայի սպասած ընտանիքների նորածիններին
Վեսնա- սլավոնների գարնան աստվածուհու պատվին
Լադա- սլավոնների գեղեցկության աստվածուհու պատվին
Ռանկո, Ռանկա - անունները տրվել են վաղ արշալույսին ծնված երեխաներին
Դունյա - սերկևիլի ժողովրդախոսակցական անվանումն է։
- ↑ Српска имена у 20. веку, Приступљено 25. 4. 2013. (серб.)
- ↑ Перейти к:1 2 3 Priča o imenima, Приступљено 25. 4. 2013.
- ↑ Перейти к:1 2 3 Светозар Стијовић: Ален Милисавов, Катрин Милевина, Српско наслеђе бр. 13, 1999.
- ↑ Osobna imena (antroponimi), Приступљено 25. 4. 2013.
- ↑ Стара српска имена, Приступљено 25. 4. 2013.
- ↑ Перейти к:1 2 Именослов (Свевлад)
- ↑ Najpopularnija imena u Srbiji, Приступљено 25. 4. 2013.
- ↑ Nomen est omen, Приступљено 25. 4. 2013.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերբական անունները 20-րդ դարում Արխիվացված 2017-03-29 Wayback Machine
- Սերբական անուններ(չաշխատող հղում)